Թվային աշխարհում վլոգերն ու բլոգերը քոնթենթի ստեղծման հենասյուներն են, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է լսարանի հետ կապ հաստատելու և ներգրավելու իր ուրույն տարբերակը:
Եկե՛ք քննարկենք վլոգի և բլոգի հիմնական տարբերությունները և հասկանանք, թե որն ավելի լավ կաշխատի Ձեր մարքեթինգային ռազմավարության համար:
Վլոգ
- Վլոգը քոնթենթի այն տեսակն է, որը ստեղծվում է միայն տեսանյութերի միջոցով:
- Վլոգերները կիրառում են իրենց փորձը, մտքերն ու գաղափարները վիզուալ ֆորմատով:
- Վլոգերները կենտրոնացած են վիդեոքոնթենթ ստեղծելու վրա:
Բլոգ
- Բլոգը հրապարակված գրավոր քոնթենթն է:
- Բլոգերներն իրենց մտքերն ու գաղափարներն արտահայտում են գրավոր հոդվածների կամ հրապարակումների միջոցով:
- Բլոգերներին հիմնականում կարելի է հանդիպել վեբ-կայքերում կամ սոցիալական հարթակներում:
Երբ պետք է ընտրություն կատարեք վլոգի և բլոգի միջև, հաշվի առեք ձեր լսարանի առանձնահատկությունները և քոնթենթի ստեղծման ձեր նախասիրությունները: Եթե տեսախցիկի առջև վստահ եք զգում և սիրում եք վիզուալ հաղորդակցություն, հավանաբար, վլոգինգը հենց ձերն է:
Մյուս կողմից, եթե սիրում եք գրել և ցանկանում եք մանրամասնորեն ուսումնասիրել թեմաները, բլոգինգը կարող է լինել այն, ինչ Ձեզ պետք է: