B2B vs B2C

Մարքեթինգի ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է իմանալ «Բիզնեսը բիզնեսի համար» (B2B) և «Բիզնեսը սպառողի համար» (B2C) ռազմավարությունների տարբերությունները:
Եկեք քննարկենք հիմնական տարբերությունները.
B2B (Բիզնեսը բիզնեսի համար)
  • Թիրախային լսարան. B2B մարքեթինգը թիրախավորում է խոշոր ընկերություններին և կազմակերպություններին:
  • Լեզու. B2B հաղորդակցության մեջ նախընտրելի է խոսել պաշտոնական լեզվով։
  • Գնումների ցիկլ. B2B գնորդները հաճախ կատարում են ամսական, եռամսյակային կամ տարեկան գնումներ:
  • Քոնթենթի ռազմավարություն. Մանրամասն ներկայացված քոնթենթն ու երկար գրված բլոգ-փոստերը արդյունավետ են B2B գնորդներին կրթելու և իրազեկելու համար:
B2C (բիզնեսը սպառողի համար)
  • Թիրախային լսարան. B2C մարքեթինգը թիրախավորում է անհատ գնորդներին:
  • Լեզու. Առօրյա խոսակցական լեզուն առավել ընդունելի է B2C լսարանի հետ շփվելիս:
  • Գնումների հաճախականություն. B2C գնորդները կարող են կատարել ինչպես մեկանգամյա, այնպես էլ պարբերական գնումներ:
  • Քոնթենթի ռազմավարություն. Էմոցիոնալ հրապարակումները հզոր գործիք են B2C գնորդներին գնումներ կատարել համոզելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով